Երկրորդ օրը եւս ոչ ոք համամասնական ընտրացուցակ չի ներկայացրել ԿԸՀ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 13, 2012 23:54

Մայիսի 6-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում թեկնածուների առաջադրման երկրորդ օրը եւս ոչ մի քաղաքական կուսակցություն կամ դաշինք իր գերագույն մարմնի կողմից հաստատված համամասնական ընտրացուցակը եւ պահանջվող փաստաթղթերը չի ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Նշենք, որ Հայաստանում մարտի 12-ին մեկնարկել է համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով թեկնածուների առաջադրման գործընթացը: Այն կշարունակվի մինչեւ մարտի 22-ի ժամը 18.00-ն:

NEWS.am

Դիտվել է 1307 անգամ:
Print Friendly

Leave a Reply