Գեներալ Սեյրանն առաջադրվեց որպես պատգամավորի թեկնածու Արմավիրի մարզում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 13, 2012 23:50

Ազգային Ժողովի պատգամավոր Սեդրակ Սարոյանը` «Գեներալ Սեյրանը» այսօր` մարտի 13-ին, Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքային հանձնաժողով է ներկայացրել պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

ԿԸՀ կայքի փոխանցմամբ, այսօր ողջ օրվա ընթացքում ԸԸՀ-ներում միայն երկու դիմում է ներկայացվել, թիվ 2 ընտրատարածքում (Նոր Նորք) առաջադրվել է անկուսակցական, անհատ ձեռներեց Ալբերտ Սարգսյանը, իսկ թիվ 19-ում Սեդրակ Սարոյանը: Շրջանառվող լուրերի համաձայն, նրա դեմ թեկնածություն է առաջադրելու «Ճոյտ» մականունով հայտնի Հակոբ Հակոբյանը:

Նշենք, որ մարտի 12-ին մեկնարկել է առաջադրվելու փուլը, եւ երեկ էլ առաջադրվել էին «Սիլ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը (թիվ 10 ընտրատարածք) եւ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը (35 ընտրատարածք):

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply