Արսեն Վենգերը ռեկորդակիր է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 2, 2009 14:51

Արսեն ՎենգերԱնգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը յուրօրինակ ռեկորդ սահմանեց. նա 4.797 օր (13 տարուց ավելի ) գլխավորում է լոնդոնյան ակումբը: Հոկտեմբերի 1-ին ֆրանսիացի մասնագետը մեկ օրով շրջանցեց Ջորջ Էլիսոնին, ով «Արսենալի» գլխավոր մարզիչ է աշխատել 20-րդ դարի առաջին կեսին:

Վենգերը հոկտեմբերի 22-ին կդառնա 60 տարեկան: Նրա գլխավորությամբ «Արսենալը» 3 անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունում և 4 անգամ ուժեղագույն է ճանաչվել Անգլիայի գավաթի և սուպերգավաթի խաղարկություններում: 2006-ին «Արսենալին» Վենգերը դուրս էր բերել Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն նրա թիմը 1:2 հաշվով զիջել էր «Բարսելոնային»:

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply