Երևանում մեկնարկել է չարենցյան տարին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 13, 2012 23:06

Մարտի 13-ին, Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակի օրը, Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների աշակերտները մեծ գրողի տուն-թանգարանից քայլարշավով անցել են Մաշտոցի պողոտայով ու Սայաթ-Նովա փողոցով՝ մինչև Եղիշե Չարենցի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են դրել հուշարձանին և ասմունքել: Քայլարշավին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը և Հայաստանի գրողների միության անդամները՝ 115 <>-ի ուղեկցությամբ:
Եղիշե Չարենիցի հուշարձանի մոտ ելույթ են ունեցել ու ասմունքել ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ազատ Գասպարյանը, Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, գրականագետ, չարենցագետ Դավիթ Գասպարյանը, ինչպես նաև Երևանի հիմնական դպրոցների ուսուցիչներ ու աշակերտներ: Այնուհետ չարենցասերները մասնակցել են նաև Չարենցի տուն-թանգարանում՝ <> ցուցադրության բացմանը, որտեղ ներկայացված են գրողի ժամանակակիցների՝ Մ. Սարյանի, Ռ. Ղազարյանի, Ալ. Բաժբեուկ-Մելիքյանի վրձնած Չարենցի դիմապատկերները:
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ Եղիշե Չարենցի ծննդյան 115 և գրական գործունեության 100-ամյակին նվիրված միջոցառումներ անցակցվելու են ողջ տարվա ընթացքում, որոնք ամփոփվելու են նոյեմբերի 27-ին՝ Չարենցի մահվան օրը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 993 անգամ:
Print Friendly

Leave a Reply