Մոսկվայում հայ երիտասարդի են սպանել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 2, 2009 14:42
Մոսկվայում երեկ սպանել են Հայաստանի մի 19-ամյա քաղաքացու, ում մարմնի վրա հայտնաբերել են դանակի հարվածներ: Ականատեսների վկայությամբ` հայազգի տղայի վրա հարձակվել են մի խումբ երիտասարդներ:
«Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդում է, որ հայազգի երիտասարդը Մոսկվայում ոչ օրինական կերպով է գտնվել: Նա Հայաստանում հետախուզման մեջ է գտնվել` զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով:
Դիտվել է 1676 անգամ:





Facebook
Tweet This