ՀՀ օմբուդսմենը սահմանափակեց ԼՂՀ օմբուդսմենի՝ արձանագրության մասին կարծիք հայտնելու իրավունքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 2, 2009 15:34
Ձախից` Յուրի Հայրապետյան, Արմեն Հարությունյան

Ձախից` Յուրի Հայրապետյան, Արմեն Հարությունյան

«Մարդու իրավունքները միայն բնականոն պայմաններում կարող են պաշտպանվել. իսկ հայ-թուրքական սահմանի բնականոն վիճակը բաց լինելն է»,- այսօր ասաց  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ԼՂՀ օմբուդսմեն Յուրի Հայրապետյանի հետ համատեղ ասուլիսում` անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը:

«Բաց համակարգերը, իհարկե, ունեն նաև ռիսկ. այստեղ կարող ես կորցնել կամ ձեռք բերել: Եթե պատրաստ չես դրան, մեկուսանալով արդյունքի հասնել հնարավոր չէ»,-շարունակեց Հարությունյանը:

ՀՀ օմբուդսմենի կարծիքով` չափազանցված է  սահմանների ճանաչման խնդիրը. «ԽՍՀՄ-ը մի քանի անգամ հաստատել է Կարսի պայմանագիրը, իսկ Հայաստանը ԱՊՀ-ին անդամագրվելիս առանց վերապահումների ընդունել է ԽՍՀՄ բոլոր միջազգային պայմանագրերը»:

Երբ խոսելու հերթը հասավ ԼՂՀ օմբուդսմենին, Հարությունյանը կանխեց՝ ասելով, որ ճիշտ չի լինի՝ ԼՂՀ օմբուդսմենը, լինելով այլ պետության ներկայացուցիչ, կարծիք հայտնի արձանագրությունների մասին, իսկ ինքը, ըստ էության, կողմ է. պատմական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ էլ կարծիք չունի:

Դիտվել է 2129 անգամ:
Print Friendly

Leave a Reply