Լեզվի տեսչության նոր պետի անունը` քիչ ուշ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 13, 2012 17:48
Քաղծառայության պետական խորհրդում սկսվել է կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի անցկացումը:
Yerkir.am-ին ՀՀ քաղծառայության խորհրդի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ այն անցկացվում է թեստային հարցաշարի եւ բանավոր հարցերի պատասխանների փուլերով: Թեստային հարցաշարի 90 տոկոս ճիշտ պատասխանների դեպքում մասնակցին թույլատրվում է անցնել հաջորդ փուլ: Հաղթող են ճանաչվում այն անձինք, ովքեր հաղթահարում են երկրորդ փուլի 75 տոկոս նվազագույն շեմը: Իսկ եթե առաջադրված բոլոր թեկնածուներն էլ հաղթահարում են 75 տոկոսի շեմը, ապա նշանակումն անելու է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Գ. Աբրահամյանը նշեց, որ մրցույթին մասնակցում է 3 հոգի, սակայն մասնակիցների անուն-ազգանունները այս պահին չեն տրամադրվում:
Հիշեցնենք, որ Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ ինքը եւս առաջադրել է իր թեկնածությունը:






Facebook
Tweet This
Email This Post
