Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 13, 2012 16:46

Մարտի 14-ին առավելապես արևմտյան շրջաններում, 15-ին, 16-ին հանրապետության ողջ տարածքում, 17-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 16-ին ամենուրեք ձյան տեսքով, 18-ին` առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, 15-17-ին առանձին վայրերում` ուժգնացում 20-25 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 14-ին կբարձրանա 2-4, 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը աստիճանաբար կնվազի ընդհանուր առմամբ 10-13 աստիճանով:

Երևանում`

Մարտի 14-ին, 17-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 15-ին, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 16-ին` ձյուն, 18-ին` առանց տեղումների եղանակ: 15-17-ը հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Երևան քաղաքի մարտի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 21.50C (1930թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -12.20C (1945թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 4.60C

Դիտվել է 873 անգամ:
Print Friendly

Leave a Reply