Ֆրանսիայում խուզարկել են Եվրոպայի ամենահարուստ կնոջ տունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2012 16:03

Ֆրանսիայի ոստիկանությունը խուզարկություն Է կատարել Եվրոպայի ամենահարուստ կնոջ՝ L’Oreal-ի համասեփականտեր Լիլիան Բետանկուրի տանը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին: Խուզարկությունը կատարվել Է հարկերի վճարումից խուսափելու եւ քաղաքական կազմակերպությունների անօրինական ֆինանսավորման գործի հետաքննության առնչությամբ:

Խուզարկության ընթացքում ոստիկանությունն առգրավել Է Բետանկուրին պատկանող համակարգիչը: Ըստ գործակալության տվյալների՝ քննիչներին հետաքրքրում Է Բետանկուրի Էլեկտրոնային փոստի բովանդակությունը, այն Է՝ նրա նամակագրությունը ֆինանսական կառավարչի հետ: Կատարված խուզարկության այլ մանրամասներ հայտնի չեն:

Լիլիան Բետանկուրին կասկածում են այն բանում, որ 2007 թվականին նա անօրինականորեն 150 հազար դոլար Է տրամադրել Նիկոլա Սարկոզիի նախընտրական ծրագրի ֆինանսավորման համար: Այս պատմությունը, որի մեջ ներքաշված Է նաեւ Ֆրանսիայի աշխատանքի նախկին նախարար Էրիկ Վերտը, վերածվել Է խոշոր քաղաքական սկանդալի: 2011 թվականի սեպտեմբերին այս գործի հետաքննության առնչությամբ Լիլիան Բետանկուրի տանը խուզարկություն արդեն կատարվել Է:

Դիտվել է 1268 անգամ:
Print Friendly

Leave a Reply