41-ամյա Դավիթը հարևանի տնից գազօջախ, սառնարան, լվացքի մեքենա և այլ իրեր է գողացիլ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 13, 2012 15:34

Մարտի 11-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արարատ գյուղից բերման են ենթարկել 41-ամյա Դավիթ Մ.-ին:
Պարզվել է, որ նա ս/թ հունվարի վերջից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով դռան փականը բացելով՝ համագյուղացու տնից գողացել է գազի վառարան, 8 մետրանոց ռետինե խողովակ, սառնարան, թուջե ջեռուցիչ, ալյումինե 5 կաթսա, գազօջախի թուջե տակդիր, ալյումինե ծաղկազարդեր, լվացքի մեքենա և պղնձյա մալուխներ` պատճառելով 160.000 դրամի նյութական վնաս:
Գողոնը մասամբ առգրավված Է:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply