Եղբայրը գողին բռնել է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 13, 2012 15:20
Մարտի 11-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Գոռավան գյուղի մի բնակչից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում իր ընտանիքի հետ գտնվել է Ծաղկաձոր քաղաքում և եղբորը խնդրել է, որ գիշերը մնա իրենց տանը: Մարտի 11-ին, ժամը 01.00-ի սահմաններում, իրեն է զանգահարել եղբայրը և հայտնել, որ 3 անձինք, գողություն կատարելու նպատակով, մուտք են գործել իրենց տան բակ, սակայն ինքը հետապնդել և բռնել է նրանցից մեկին՝ Այգավան գյուղի բնակիչ, 26-ամյա Դավիթ Դ.-ին:
Դավիթ Դ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
