Հանդբոլի «Արցախ» և «Շենգավիթ» թիմերը՝ բարձրագույն խմբի առաջնություններում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 2, 2009 15:04

Վանաձորում կայացած հանդբոլիստների և հանդբոլիստուհիների մրցումներում որոշվեցին այն թիմերը, որոնք պետք է մասնակցեն Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններին. կանանց պայքարում այդ իրավունքին արժանացավ «Արցախը», որը հաղթեց «Վանաձորին»: Տղամարդկանց մրցումներում ուղեգիրը բաժին հասավ Երևանի «Շենգավիթ» թիմին, որն առաջին տեղը գրավեց «Արցախ»,«Գեղարքունիք», «Վանաձոր» թիմերի հետ պայքարում:

Այս մարզաձևի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունները կկայանան հոկտեմբերի 14-17-ին Երևանում: Այսպիսով, հանդբոլի ՀՀ  բարձրագույն խմբի կանանց  առաջնությանը կմասնակցեն «ՖԻՄԱ», «Շենգավիթ», «Գյումրի», «Արցախ», տղանարդկանց առաջնությանը` «ՖԻՄԱ», «ԵՊՀ», «Վանաձոր», «Շենգավիթ» թիմերը:

Դիտվել է 1336 անգամ:
Print Friendly

Leave a Reply