Էրդողան.Վաղ եք ինձ թաղում, պարոնայք լրագրողներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2012 14:25

Թուրքիայի վարչապետ Էրդողանը անցած շաբաթվա վերջին հայց է ներկայացրել «Taraf». թերթի խմբագրի նկատմամբ` բամբասանքի համար:

Առիթը թերթի այն հրապարակումն էր, որում ասվում էր, թե  Էրդողանը քաղցկեղով հիվանդ է ու նրան երկու տարվա կյանք է մնում ապրելու: Հայցադիմումում վարչապետի փաստաբանը հաստատում է, որ նման հրապարակումով խմբագիրը բարոյական վնաս է պատճառել ու բացի այդ խախտել է  օրենքներն ու նորմերը` ներխուժելով կառավարության ղեկավարի  մասնավոր կյանք:

Էրդողանը խմբագիր Ահմեդ Աթլանից պահանջում է 30 հազար լիրա (մոտ 17  հազար ԱՄՆ դոլար):

Մարտի սկզբին WikiLeaks-ին  հղում անելով «Taraf»ը հրապարակեց մի հոդված: WikiLeaks-ն էլ իր հերթին հիմք էր  ընդունել Strattfor վերլուծության ու հետախուզության  ամերիկյան քաղաքացիական ընկերության էլեկտրոնային գրառումները: Դրանցից կարելի էր եզրակացնել, որ Էրդողանը հիվանդ է քաղցկեղով  ու վիճակն այնքան ծանր է, որ բժիշկները նրան երկու տարվա կյանք են կանխորոշել:

Վերջերս իր կուսակից ընկերների առջև ելույթ ունենալով, նա հերքեց «Taraf» -ի հրապարակումն ու հավելեց. “Միայն ալահն է տեղյակ, թե ով  ինչքան կապրի”:

Դիտվել է 1735 անգամ:
Print Friendly

Leave a Reply