Տասը ավտոմեքենաների բախման հետևանքով վեց հոգի հայտնվել է հիվանդանոցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 13, 2012 14:19
Մարտի 12-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-31105» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶ-31105»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մարտի 12-ին, ժամը 18.50-ին, Արցախի փողոցում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «BYD» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «BYD»-ի վարորդը և «Օպել Վեկտրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մարտի 12-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Հովտաշատ-Գայ ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի, որը դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից՝ ընկել է ջրատարի մեջ, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մարտի 12-ին, ժամը 22.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աթենքի փողոցում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մարտի 12-ին, ժամը 14.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ֆուչիկի և Աբելյան փողոցների խաչմերուկում բախվել է «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ վրաերթի է ենթարկել 37-ամյա մի կնոջ, ինչի հետևանքով վեջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
