Բանգլադեշում լաստանավի վթարի պատճառով 150 մարդ անհետ կորել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2012 13:56

Ուղևորատար նավը, որում 200 մարդ կար, խորտակվել է. 35 մարդ փրկվել է, 19-ը` զոհվել, իսկ մնացածը` անհետ կորել: Երկտախտակամած նավը Մեքհնա գետում  այսօր առավոտյան բախվել է մեկ այլ նավի: Ողբերգության վայրում լայնածավալ փրկարարական աշխատանքներ են իրականացվում: Ականատեսի վկայությամբ, ուղևորների մեծամասնությունը վթարի պահին քնած է եղել:

Բանգլադեշում  ջրային տրանսպորտը  հեռավոր բնակավայրերի հետ կապ հաստատելու համար տեղափոխման  միակ միջոցն է: Հիմնականում ողբերգությունները կատարվում են անվտանգության նորմերի խախտման ու գերբեռնվածության պատճառով:

Դիտվել է 1237 անգամ:
Print Friendly

Leave a Reply