Երևանի առաջին ընտրովի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը երդվել է. նա խոստացել է օրինապահ լինել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 11, 2009 14:47

37«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը` երդվում եմ.

Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել` ի բարօրություն նրա բնակիչների… Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»,-այս խոսքերով երդվեց Երևանի նորընտիր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը` քաղաքապետարանում տեղի ունեցած երդման արարողության ժամանակ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կառավարության այլ անդամներ, ԱԺ պատգամավորներ, Երևանու ավագանու անդամները:

27Երևանի պատվավոր քաղաքացի Վլադիմիր Մսրյանը և Մարտին Վարդազարյանը երդումից առաջ նորընտիր քաղաքապետին հանձնեցին Երևան քաղաքապետի խորհրդանիշ ոսկյա լանջազարդը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորեցնորընտիր քաղաքապետին` ասելով, որ նրանից մեծ ակնկալիքներ ունի:

114«Հիրավի մեծ է Երեւանի նշանակությունը Հայաստանի եւ ողջ հայության համար: Այդ պատճառով է, որ մայրաքաղաքի զարգացման հետ կապված խնդիրները` լինեն դրանք քաղաքաշինության, թե էկոլոգիայի վերաբերյալ, միշտ էլ հասարակական մեծ հնչեղություն են ունեցել: Նորընտիր ավագանու առջև այսօր ծառացած են իսկապես բարդ խնդիրներ, որոնց լուծումները պահանջելու են մեծ աշխատանք և նոր մոտեցումներ»,-ասաց նախագահը:

Դիտվել է 1312 անգամ:
Print Friendly

Leave a Reply