Պայմանագրերն արգելք չեն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 13, 2012 12:45

Որոշ լրատվամիջոցներ  մեկնաբանել են  ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի վեջերս արած  հայտարարությունն այն մասին, թե  ՀԱՕԿ-ը իրավունք չուներ  առանց ֆուտբոլի ֆեդերացիային տեղյակ պահելու պայմանագիր կնքել ռուսաստանյան  ապրանքանիշ     <>   ընկերության հետ:

Հայաստանի ազգային  օլիմպիական կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ  առանց ՀԱՕԿ-ի հաստատման ,  մարզաձևերի  հանրապետական  ֆեդերացիաները

/ ՀՖՖ-ն նույնպես /  չեն կարող մասնակցել օլիմպիական խաղերի : Ավելին, ՀԱՕԿ-ը բացառիկ իրավունք ունի ներկայացնել հանրապետությունը օլիմպիական խաղերում, ՄՕԿ-ի կողմից հովանավորված տարածքային , մայրցամաքային և համաշխարհային համալիր մրցումներում: Օլիմպիական շարժման և բարձրագույն նվաճումների ` սպորտի զարգացման հարցերում ՀԱՕԿ-ը համադասում է հասարակական  մարզական կազմակերպությունների  աշխատանքները: ՄՕԿ-ի խարտիայով   /4-դ գլուխ ,   կետ` 29 / պետք է   ազգային ֆեդերացիաները ճանաչված լինեն ազգային օլիմպիական կոմիտեի կողմից և անդամակցեն նրան: ՀԱՕԿ-ը նաև իրավունք ունի ՄՕԿ-ի կողմից ճանաչված միջազգային մարզական ֆեդերացիաներից հետ կանչել ՀԱՕԿ-ի կողմից երաշխավորված ազգային ֆեդերացիաներին:

Անդրադառնալով  վերը նշած պայմանագրին, ասենք ,որ այն գործելու է մինչև 2014 թ. դեկտեմբերի 31-ը:

Ամեն բանից անկախ, օլիմպիական խաղերի մրցասպարեզներում մասնակիցները, նրանց թվում ` հայաստանցիները, հանդես են գալիս մասնագիտական գույքով և հանդերձանքով :Մեր պարագայում,ասենք ` լոնդոնյան հրաձգարանում ,  Նորայր Բախտամյանը չի  կրակելու  << Forward >> -ի զենքով և չի կրելու այդ ապրանքանիշի հանդերձանքը : Նույնը վերաբերում է  մեր ծանրորդին , մարմնամարզիկին , ըմբիշին , մյուսներին : Ասել կուզենք,որ օլիմպիական խաղերում ֆուտբոլիստը նույնպես խաղադաշտում չի կրելու  << Forward >> -ի խաղակոշիկ , մարզաշապիկ և այլն : Փոխարենը մրցաբեմից  դուրս, ամենուրեք / օլիմպիական ավանում, պատվո պատվանդանի վրա, զբոսանքի ,նախավարժանքի ժամանակ և այլուր / մեր պատվիրակները պարտավոր են հագնել,կրել այն ամենը ,ինչը նրանց կհատկացնի ՄՕԿ-ի հետ համագործակցող , ՄՕԿ-ի օրենքներով աշխատող  ՀԱՕԿ -ը : Հակառակ պարագայում, նույնիսկ աննշան խախտումների դեպքում, << Forward  >> -ը տուգանքներ կներկայացնի  մեր ազգային օլիմպիական կոմիտեին :

Ուզում ենք,որ վերելք ապրող հայրենական ֆուտբոլը կարողանա նվաճել նաև օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր : Այդ անելը ավանդույթներով հարուստ հայկական ֆուտբոլում հնարավոր է, իսկ պայմանագրերը արգելք չեն հանդիսանա :

Ընդհանրապես մարզական կազմակերպությունների ղեկավարները չեն կարող իմանալ ու հիշել գործող բոլոր օրենքները : Թերևս նման հարցերում ղեկավարությանը պետք է օգնի տվյալ հիմնարկի իրավաբանը : Այս դեպքում զերծ կմնանք անհիմն , ապակողմնորոշող հայտարարություններից:

  ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

Դիտվել է 741 անգամ:
Print Friendly

Leave a Reply