Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի մի հատվածը մասամբ փակ է երթևեկության համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 13, 2012 13:05

Ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հաղորդել են Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտից, մարտի 13-ի դրությամբ, ձյան առատ տեղումների պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Արագվիսպիրի – Լարսի հատվածում երթևեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Այլ մեքենաների համար երթևեկությունը բաց է: Այլ մեքենաների համար Գուդաուրի (Պոստա) – Լարսի հատվածում երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է:
Գուդաուրի (Պոստա) – Լարսի հատվածում մեքենաները կշարժվեն թունելներով ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով:
Գուդաուրի – Կոբի և Ստեփանծմինդա – Լարսի հատվածներում մեքենաների կանգ առնելը արգելված է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Դիտվել է 744 անգամ:
Print Friendly

Leave a Reply