Սարկոզին հավատացնում է, որ Քադաֆիից փող չի ստացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2012 12:36

Սարկոզին հերքեց Mediapart  ինտերնետային հրատարակության տարածած այն լուրը,  որ իբր 2007-ին իր նախընտրական քարոզարշավը ֆինանսավորել է Մուամար Քադաֆին:

Հրատարկության կարծիքով, որն իր հերթին հիմնվում է չհրապարակված աղբյուրի տվյալների վրա, Սարկոզին  ընտանիքով Լիբիա է այցելել 2005-2007 թթ., որտեղ հանդիպել է նախկին առաջնորդ Քադաֆիի հետ`  զենքի վաճառական Զիյադ Թաքեդիի միջնորդությամբ: Ոչ պաշտոնական այցի արդյունքներով, համաձայնություն է ձեռքբերվել Սարկոզիի նախընտրական քարոզարշավի համար 50 մլն եվրո հատկացնելու մասին:

Սարկոզին լրիվ հերքել է այդ լուրերը, ասելով, որ ակնհայտ անշնորհակալ վերաբերմունք կլիներ իր կողմից, եթե Քադաֆին իսկապես իրեն ֆինանսավորած լիներ: Այդպիսով նա ակնարկում է Ֆրանսիայի կոշտ դիրքորոշումը Լիբիայի 2011-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ. Սարկոզին առաջիններից էր , որ  Քադաֆիի վարչակարգի դեմ ուժային օպերացիա իրականացնելուն կողմ էր:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply