Բոլոր էլեկտրագնացքներում մեկ ամիս ուղևորներին կստուգեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 13, 2012 12:38

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մարտի 19-ից մինչև ապրիլի 19-ը սպասարկման որակի բարելավման նպատակով բոլոր էլեկտրագնացքներում կանցկացնի ամենօրյա ստուգումներ՝ առանց տոմսի երթևեկության դեպքերի բացառման և երթևեկության ամբողջ գնի գանձման նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից, բարելավվելու է նաև կայարանների տարածքում տոմսերի վաճառքի կարգապահությունը, խստացվելու է հսկողությունը կառամատույցներում, անցնելու է ուղևորների հարցումը՝ սպասարկման մակարդակի և գնացքների չվացուցակի օպտիմալության գնահատման նպատակով: Ուղևորների առաջարկների և դիտողությունների հիման վրա կմշակվի սպասարկման որակի բարձրացման հատուկ ծրագիրը:

Համաձայն ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի՝ ուղևորների աառանց տոմսի երթևեկելը ենթադրում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 3%-ից մինչև 10%-ի չափով:

Դիտվել է 660 անգամ:
Print Friendly

Leave a Reply