Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը մնում է աղյուսակի ստորին դիրքերում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 2, 2009 14:35

Չինաստանի Նանցզին քացաքում անցկացվող շախմատի կանանց «Գրան Պրի» մրցաշարի 4-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը ոչոքի խաղաց չինացի Շեն Յանի հետ: Լիլիթը վաստակել է 1,5 միավոր և Շեն Յանի, էկվադորցի Մարթա Ֆիերոյի, մոնղոլացի Բաթհույագ Մոնղոնթուլի և ռուսաստանցի Բաիրա Կովանովայի հետ բաժանում է 7-11-րդ հորիզոնականները: Առաջատարը Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեն է` 4 միավոր:

Հերթական տուրում Մկրտչյանը սպիտակ խաղաքարերով կմրցի չինացի Չժաո Քսյուի հետ:

Դիտվել է 1077 անգամ:
Print Friendly

Leave a Reply