Նորվեգացու տան վրա երկնաքար է ընկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2012 12:20

Նորվեգիայում երկնաքարի բեկորը, կոտրելով տան տանիքը, հայտնվել է տան մեջ: Չնայած պատճառված վնասին, տան տերերն ուրախ են այդ բացառիկ իրադարձությանը:

Հազվադեպ է պատահում, որ երկնաքարը երկիր հասնի, քանի որ մթնոլորտի պինդ շերտերում այն հիմնականում այրվում է: Ավելի հազվադեպ է պատահում, որ երկնաքարերն ընկնեն բնակավայրերի վրա: Իսկ այս դեպքում այն  Թոմասենների տանն է հայտնվել: Բարեբախտաբար «անկոչ»  հյուրի ներխուժման ժամանակ տանը մարդ չի եղել:

Հետաքրքրական է, որ այս բեկորն իր կառուցվածքով նույնպես բացառիկ է: Այն լեռնային զանազան ապարների միացություն է:

Ընտանիքը դեռևս չի կողմնորոշվել`  երկնային «հարստությունը» պահի, թե հանձնի տեղի թանգարանին:

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply