Հայաստանի թռչնաֆաբրիկաներում հայտնաբերվել են խախտումներ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 13, 2012 12:25

Ավարտվել են համալիր ստուգումները Երեւանի եւ «Արաքս» թռչնաֆաբրիկաներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարարության սննդամթերքի անվտանգության պետական տեսչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ տրված է մի քանի կասեցման կարգադրագիր: «Դեռեւս տնտեսվարողի հետ քննարկում չի եղել, եւ տուգանքներն էլ կիրառված չեն: Խախտումներն արձանագրվել են սխալ մակնշման, պահպանման եւ փաստաթղթերի անճշտությունների հետ կապված»,-ասաց Պիպոյանը: Նա նշեց, որ թեեւ ստուգումներն ավարտվել են, բայց թռչնաֆաբրիկաներն անընդհատ գտնվելու են վերահսկողության ներքո: Թիրախ են համարվում մյուս թռչնաֆաբրիկաները եւս:

«Արմենպրես»-ը հաղորդել էր, որ Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը համալիր ստուգումներ էր սկսել «Արաքս» եւ Երեւանի թռնչաֆաբրիաներում: Նախատեսված էր դրանք ավարտին հասցնել փետրվարի 22-ին, սակայն ժամկետը երկարաձգվեց, քանի որ նոր արտադրամասեր էին հայտնաբերվել:

Դիտվել է 762 անգամ:
Print Friendly

Leave a Reply