Սպագետիից պատրաստված կամրջակը դիմացավ 384 կգ ծանրությանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 13, 2012 12:10
Բրիտանական Կոլումբիայի «Օկանագան» քոլեջում սպագետիից պատրաստված ամենաամուր կամրջակի մրցույթ անցկացվեց: Հաղթեց Հունգարիայի 23-ամյա բնակիչ Պետեր Շանդորը:
Կամրջակը դիմացավ 384 կգ ծանրությանը: Այն կառուցողը սովորում է Հունգարիայի Նյիրեդհազ քոլեջում.«Ես ուրախ եմ հաղթանակի համար: Կամրջակը կառուցելու համար 140 ժամ եմ ծախսել, իսկ նախագծելու վրա` մի քանի ամիս»:
Պարզվեց, որ երիտասարդ ինժեները 13 անգամ փորձել է այս մրցույթում: 2011-ին նա զբաղեցրել է 3-րդ տեղը: «Հիմա արդեն հաճախակի կմասնակցեմ նմանատի մրցույթների»,- ասել է երիտասարդը:
Ի դեպ, այս մրցույթն անց է կացվում արդեն 29 տարի: Այն մեծ տարածում ունի շատ երկրներում, քանի որ երիտասարդներին իրենց նախագծերն իրականացնելու հնարավորություն է ընձեռում:
2009-ին հունգարացի ուսանողը նոր ռեկորդ է սահմանել. նրա կառուցած կամրջակը, որն ի դեպ կշռում էր ընդամենը 982 գ , դիմացավ 443,58 կգ ծանրությանը:






Facebook
Tweet This
Email This Post
