Էլինա Դանիելյանը 8-րդն է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | March 13, 2012 11:52
Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում խաղացված 10-րդ տուրում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, սև խաղաքարերով հաղթելով Սալոմե Մելիային, վաստակել Է 7 միավոր և այժմ զբաղեցնում Է 8-րդ տեղը:
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթել Է Զոյա Շլենինգին եւ 6 միավորով զբաղեցնում Է 24-րդ տեղը: 6 միավոր Է վաստակել նաև գրոսմայստեր Մարիա Կուրսովան, որը սևերով ոչ-ոքի Է խաղացել Նատալիա Ժուկովայի հետ:
Լիլիթ Գալոյանը սպիտակներով միավորը կիսել Է Թուրքան Մամեդյարովայի հետ և 5 միավորով զբաղեցնում Է 57-րդ հորիզոնականը, իսկ Աննա Հայրապետյանը սպիտակներով հաղթել Է Էմել Քայային և 4 միավորով այժմ զբաղեցնում Է 63-րդ տեղը:
Մրցաշարի միանձնյա առաջատարն Է Աննա Մուզիչուկը, որը վաստակել Է 8,5 միավոր: 7,5-ական միավորով 2-3-րդ տեղերը կիսում են Վալենտինա Գունինան և Տատիանա Կոսինցևան:






Facebook
Tweet This
Email This Post
