Ընտրամուրաբա` ՕԵԿ-ից. մուրաբան իր հետքը կթողնի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 13, 2012 10:14

«Երկիրի» տեղեկություններով` ՕԵԿ-ը Մարտի 8-ին Երևանում մուրաբա, «բոնբոներկա» և սուրճ է բաժանել, իսկ մարզերում, մասնավորապես Արմավիրի մարզի Մյասնիկյան, Քարակերտ և Մայիսյան գյուղերում` դդումի մուրաբա և «պլիտկա»:

«Ընտրամուրաբան բաժանելիս ՕԵԿ-ական երիտասարդները նախ ներկայացել են, որ ՕԵԿ-ից են, հետո էլ բարի ընտրություններ մաղթել ու հեռացել: Արմավիրից թերթին հասած տեղեկությունների համաձայն` տեղի կանայք, երբ տեղեկացել են, թե ՕԵԿ-ը մայրաքաղաքի բնակիչներին նաև սուրճ է բաժանել, շատ են նեղսրտել և այդպես էլ չեն հասկացել, թե իրենք երևանցիներից ինչով են պակաս»,- գրում է թերթը:

Ի դեպ, թերթի թղթակիցը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից փորձել է ճշտել, թե ինչ ազդեցություն կունենան մուրաբաները ընտրողների վրա: Այն, որ մուրաբաներն իրենց հետքը կթողնեն, Ադիբեկյանը հաստատել է. «ՕԵԿ-ն էլ մուրաբա ունի` մուրաբա է բաժանում»:

Դիտվել է 1365 անգամ:
Print Friendly

Leave a Reply