Երաշտի պատճառով 20 մլն անգլիացի ստիպված է ջուրը տնտեսել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 13, 2012 9:56
Անգլիայի հարավային շրջաններում խոշոր ջրամատակարար ընկերությունը ջրամատակարարման սահմանափակումներ է մտցնելու, որոնց հետևանքներն ավելի քան 20 մլն անգլիացի կզգա իր մաշկի վրա:
Վերջին 17 ամիսների ընթացքում Անգլիայի որոշ շրջաններում տեղումների քչության ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել. օդերևութաբանները կլիմայական նորմից 10 աստիճանով բարձր, չոր և արևային եղանակ են կանխատեսում առաջիկա ամսվա ընթացքում:
Ներկայումս ջրամբարներում ջրի մակարդակը նորմից զգալիորեն ցածր , իսկ Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Բյուլ խոշորագույն ավազանը ընդամենը կիսով չափ է լցված: Այս վիճակով մտահոգ ընկերություններն ապրիլի 5-ից արգելելու է մասնավոր ու հասարակական այգիների ջրումը, ավազանների լցումը, շատրվանների գործարկումը, զանազան ջրամբարները լցնելն ու անգամ ավտոմեքենաներ լվանալը:
Մասնագետների խոսքով, երաշտից կտուժի գյուղատնտեսությունը, ինչը, բնականաբար, կհանգեցնի գյուղմթերքի թանկացման:
Մեծ Բրիտանիայի Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը խոստացել է, որ երաշտը չի խանգարի Ամառային օլիմպիական խաղերի անցկացմանը (2012), որոնք կայանալու են հուլիս-օգոստոս ամիսներին Լոնդոնում ու Մեծ Բիտանիայի այլ շրջաններում: Այդ նպատակով ստեղծվել է մի ողջ ինֆրակառույց:






Facebook
Tweet This
Email This Post
