Wikipedia-ի հիմնադիրը դարձել է Անգլիայի իշխանությունների խորհրդականը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2012 8:56

Վեբ-հանրագիտարանի հիմնադիր Ջիմմի Ուեյլսը նշանակվել է բրիտանական կառավարության խորհրդական` ինտերնետային տեխնոլոգիայի հարցերով: Իր ծառայությունները գործարարն անվճար է մատուցելու:

Այդ որոշման մասին հայտարարել է վարչապետի գրասենյակի ներկայացուցիչ Դևիդ Քեմերունը` Տեխասում բացված տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ:

Wikipedia էլեկտրոնային հանրագիտարանի հիմնադիրը պետք է  պետաշխատողներին  խորհրդատվություն կմատուցի ժամանակակից ինտերնետ տեխնոլոգիաների հարցերում:

Միացյալ Թագավորության իշխանությունները մտադիր են իրենց սերվիսներն ավելի մատչելի ու թափանցիկ դարձնել օգտատերերի համար: Ուեյլսը կփորձի նպաստել ակտիվացնել ցանցի միջոցով  քաղաքացիների մասնակցությունը կառավարության աշխատանքներին:

Ջիմմի Ուեյլսն է ստեղծել Wikipedia-ն փիլիսոփա Լարրի Սանգերի հետ, 2001-ին:Վիճակագրության համաձայն, այն Ինտերնետ ռեսուրսներից հաճախելիությամբ  գրավում է 6-րդ տեղը:

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply