Օբամային դպրոցում ծաղրել են մեծ ականջների համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 13, 2012 8:39
ԱՄՆ-ում ֆիլմ է նկարահանվում դեռահասների խնդիրների, ծաղրուծանակի մասին: Ֆիլմում դպրոցական իր տպավորությունների մասին պատմում է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Cartoon Network հեռուստաընկերությունը կիրակի` մարտի 18-ին, կցուցադրի կես ժամանոց մանկական ֆիլմ, որտեղ Օբամայից բացի, իրենց մանկական տարիքի խնդիրների մասին կպատմեն թենիսիտուհի Վինուս Ուիլյամսը, բասկետբոլիստներ Քրիս Վեբերն ու Լիզա Լեսլին:
Բարաք Օբաման բազմիցս է հիշում դպրոցական տարիները, երբ իրեն ծաղրում էին:
«Մեծանալով, մենք շարունակում ենք հիշել, թե մեզ ինչպես էին ծաղրում դպրոցի միջանցքներում կամ բակում, երբ երեխա էինք: Ու պետք է ասեմ, որ իմ մեծ ականջներով ու նաև այդպիսի անունով ես նույնպես պաշտպանված չէի դրանից: Այդ ամենով ես էլ եմ անցել»,- պատմել է Օբաման մեկ տարի առաջ դեռահասներին ուղղված հեռուստաուղերձում:
«Նախագահի մասնակցությունը մեզ համար շատ կարևոր էր: Նրա մասնակցությունը գուցե այդ թեմայի վրա ուշադրություն հրավիրի»,- ասել է մանկական հաղորոդումների վարչության նախագահ Ստյուրարտ Սնայդերը:






Facebook
Tweet This
Email This Post
