Հայաստանի հրացանակիրները ձախողվեցին Թուրքիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 2, 2009 13:41

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սուսերամարտի աշխարհի առաջնությունում ձախողվեցին Հայաստանի ներկայացուցիչները:

Խոցասուսերակիրների մրցաշարում հանդես էր գալիս 141 հրացանակիր: Մերոնցից ամենաանհաջողակը Էդգար Ավետիսյանն էր. նա խմբային մրցաշարում անցկացրած 5 հանդիպումից 4-ը տանուլ տվեց և դուրս մնաց պայքարից:

Միքայել Ղազարյանը և Արկադի Մուրադյանը, թեև հաղթահարեցին խմբային մրցաշարի արգելքը, սակայն, հետագայում պարտվելով համապատասխանաբար լիտվացի Նիկոլայ Ցալդինին (13:15) և Ջարիդ Նյուին (6:15), նույնպես հայտնվեցին խաղից դուրս:

Մերոնց իրավունք չի վերապահված մասնակցել աշխարհի թիմային առաջնությանը: Բանն այն է, որ սուսերամարտի միջազգային ֆեդերացիան նոր կարգ է սահմանել, ըստ որի`աշխարհի առաջնության թիմային մրցումներին մասնակցելու համար տարբեր երկրների ներկայացուցիչները մինչև այդ ստուգատեսը պետք է հանդես եկած լինեն «Գրան պրի» մրցաշարում, մինչդեռ մերոնք բաց էին թողել «Գրան պրի» բոլոր մրցումները:

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply