Կմեկնարկեն Եղիշե Չարենցի 115-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 12, 2012 20:07

Եղիշե Չարենցի 115-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն մարտի 13-ին, ժամը 11:00-ին՝ Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանից: Քաղաքապետանի ենթակայության հանրակրթական դպրոցների աշակերտները թանգարանի բակից Մաշտոցի պողոտայով և Սայաթ-Նովայի փողոցով քայլերթով կընթանան դեպի Չարենցի հուշահամալիր, որտեղ ելույթներ կունենան, կասմունքեն մտավորականներ, ուսանողներ, ուսուցիչներ, աշակերտներ: Այնուհետ հանդիսությունները կշարունակվեն Չարենցի տուն-թանգարանում, որտեղ կբացվի «Եղիշե Չարենց` դիմանկարների շարք» ցուցահանդեսը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply