Ոստիկանությունը Մաշտոցի պուրակում ակցիաների մասին հայտարարություն է տարածել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 12, 2012 19:59


Ոստիկանության լրատվական ծառայությունն այսօր հանդես է եկել Մաշտոցի պուրակում բնապահպանների կողմից իրականացվող տարբեր ակցիաների մասին հայտարարությամբ: Ոստիկանությունից վերահաստատում են, որ լիազորված չեն կասկածի տակ դնել քաղաքապետի կողմից արձակված և չվիճարկված շինարարակական թույլտվության իրավաչափությունը, որը որոշելու լիազորությունը պատկանում է վարչական դատարանին:

Այնուհետև հայտարարության մեջ նշվում է. «ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ տաղավարների ապօրինի, ինքնագլուխ ապամոնտաժման նպատակով հավաքույթներ անցկացնելը չի պաշտպանվում հավաքների ազատությամբ:

Նման հավաքների ընթացքում որևէ ինքիրավ գործողության կատարումը, որը չի հանգեցնի այլ անձանց պատկանող գույքի ոչնչացման, առաջացնելու է վարչական պատասխանատվություն` ինքնիրավչության համար, իսկ զգալի վնաս պատճառած նույնաբնույթ գործողությունները որակվելու են որպես հանցագործություն: ՀՀ ոստիկանությունը պարտավոր է հետամուտ լինել, որպեսզի վարչական իրավախախտում և հանցագործություն կատարած բոլոր անձինք` առանց որևէ բացառության, ենթարկվեն իրենց արարքներին համարժեք պատասխանատվության: Այդ առնչությամբ ոստիկանությունը` անօրինական գործողությունները կանխարգելելու նպատակով, իրավասու է ներկայացնել պահանջներ` հասարակական կարգի և հասարակական անվտանգության պահպանման առնչությամբ: Նման պահանջները չկատարելը առաջացնելու է վարչական պատասխանատվություն:

Մյուս կողմից, ՀՀ ոստիկանությունը երաշխավորելու է բոլոր այն ակցիաները, որոնք անցկացվում և անցկացվելու են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան»:

Աղբյուր` Panorama.am

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply