Չինաստանի Հայնան կղզում ստեղծելու են խոլորձների մեծ պարկ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2012 18:37

Ներկայումս պարկի համար ներդրումները գերազանցում են 79 մլն դոլարը: Այն տեղակայված է լինելու Հայնան կղզու վարչական կենտրոնում: Այգու կառուցման համար կծախսվի մոտ 500 մլն յուան (79,3 մլն դոլար): Պարկում պլանավորում են կառուցել նաև հյուրանոց ու քեմփինգի հրապարակ:

Նախագծի համաձայն, այն զբաղեցնելու է 667 հազար հա, որտեղ աճեցվելու է 60 մլն խոլորձ: Իշխանություններն ակնկալում են պարկից լավ շահույթ ունենալ:

Դիտվել է 1401 անգամ:
Print Friendly

Leave a Reply