Իտալիայի ինքնահռչակ Ֆիլետինո իշխանությունը կառավարություն է ընտրել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 12, 2012 18:25
554 բնակիչ ունեցող իտալական քաղաքը, որն իրեն անկախ է հռչակել, պառլամենտական ընտրություններ է անցկացրել:
Իշխանության նոր պառլամենտում 30 պատգամավոր է լինելու: Ընտրվել է իշխան` Կառլո Տաորմինան ու 10 նախարար: Նախարարների խորհուրդը կղեկավարի հայտնի կինոռեժիեսոր Պասկուալե Սկուիտերին: Գերատեսչություններն արդեն մի շարք կարևոր հարցեր են առանձնացրել, որոնք պետք է քննարկվեն:
Ավելի վաղ Ֆիլետինոյի քաղաքապետը, որպես կառավարության հետ անհամաձայնության նշան, հայտարարել էր անկախանալու և նույնիսկ սեփական արժեթուղթ` ֆիորիտո թողարկելու մասին:






Facebook
Tweet This
Email This Post
