Տիգրան Սարգսյանն ընդունել է Մեննո Անելին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 12, 2012 20:01

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մեննո Անելին, ով համակարգում է Հայաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Իսրայելի, Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Նիդերլանդների, Ռումինիայի և Ուկրաինայի հետ աշխատանքները: Ողջունելով հյուրին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Շնորհավորում եմ Ձեզ ԱՄՀ գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հույս ունենք, որ մեր միջև այսուհետ ևս կծվալվի սերտ համագործակցություն»:
Մեննո Անելին ևս կարևորելով Հայաստանի հետ համագործակցության զարգացումը՝ նշել է, որ այն օգտակար է երկուստեք: Այնուհետև, զրուցակիցները քննարկել են մեր երկրում գործարար միջավայրի բարելավմանը, հարկային, մաքսային և կենսաթոշակային բնագավառներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ԱՄՀ հետագա քաղաքականության շուրջ, որն ուղղված է լինելու գործընկեր երկրներում տնտեսական տարբեր զարգացումներին արագ արձագանքմանը:

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply