Հունվարից Ադրբեջանը գազ կարտահանի Ռուսաստան

ԱՇԽԱՐՀՈՒՄ | | October 2, 2009 13:29

2010 թվականի հունվարի 1-ից Ադրբեջանի պետական նավթընկերությունը կսկսի օրական 1,5 մլն խմ ծավալով գազ արտահանել Ռուսաստան. այս մասին հինգշաբթի հայտնել է ընկերության «Ազերիգազ» արտադրական միավորման առաջին փոխղեկավար Նազիմ Սամեդզադեն:

Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում:

Հունիսին Բաքվում Ադրբեջանի պետնավթընկերության եւ «Գազպրոմ»-ի միջեւ ստորագրված համաձայնագիրը նախատեսված է հինգ տարվա համար` տարեկան առնվազն 500 մլն խմ գազի արտահանման հնարավորությամբ:

Դիտվել է 1195 անգամ:
Print Friendly

Leave a Reply