Մոլդովայում նախագահ դառնալ ոչ ոք չի ուզում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2012 17:59

Այսօր Մոլդովայում նախագահի թեկնածուների գրանցման վերջին օրն էր, սակայն նախագահ դառնալ ոչ ոք չի կամենում:

“Ոչ մի թեկնածու մեզ չի դիմել, որպեսզի փաստաթղթերի փաթեթ ստանա”ասել է պառլամենտական հանձնաժողովի նախագահը:

Մոլդովայում արդեն երրորդ տարին անընդմեջ նախագահ չկա: Ամեն ինչ սկսվել է 2009-ի  քաղաքական ճգաժամից հետո, երբ Քիշնևում  ընտրություններում կոմունիստական կուսակցության հաղթանակից հետո զանգվածային անկարգություններ  ծայր առան:

“Եթե անգամ պետության ղեկավար ընտրվի, ապա նա լեգիտիմ չէ, քանի որ պառլամենտը վաղուց է խախտել նախագահի ընտրության ժամկետների բոլոր սահմանադրական օրենքները ու պետք է  ցրվի”,հայտարարել է նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինը:

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply