Կարմիր ծովում նավթի հետք է հայտնաբերվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 12, 2012 17:37
Էկոլոգները նավթի հետք են հայտնաբերել որը 300մ ձգվում է Կարմիր ծովի առափնյայով, Եգիպտոսի Սինայի թերակղզու Էլ-Թոր քաղաքի մատույցներում:
Տեղեկության համաձայն, նավթը կարող է Ռաս Մուհամմեդի ազգային ծովային արգելոցում հայտնվել ու մոտենալ Շարմ Էլ Շեյխի լողափերին: Ներկայումս մասնագետներն աշխատանքներ են տանում նավթի արտանետումը տեղայնացնելու ու վերացնելու ուղղությամբ:
Փաստը կուսումնասիրի Հարավային Սինայի նահանգապետի ստեղծած հատուկ հանձնաժողովը: Արտանետման մեջ կասկածվում է Էլ Թորի ձեռնարկություններից մեկը:






Facebook
Tweet This
Email This Post
