Երկու օրերի 4 ավտոպատահարներից`յոթ վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 12, 2012 17:19
Մարտի 11-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան–Արտաշատ ավտոճանապարհին՝ Այնթափ գյուղի հատվածում, «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով մեքենայի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի կենտրոնական հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
Մարտի 10-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Լինքոլն նավիգատոր» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաբաջանյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի։
Վթարի հետևանքով «ՎԱԶ 2106»–ի վարորդն ու ուղևորուհին տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
Մարտի 9-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Միցուբիշի Գալանտ» մակնիշի ավտոմեքենան Երևան–Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ–ին բախվել է «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև դուրս գալով երթևեկելի գոտուց՝ կողաշրջվել և բախվել է ճամփեզրի հաստաբուն ծառին։
Մարտի 9-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Ազատության պողոտայում՝ «Լամբադա» կամրջի սկզբնամասում, իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «ՎԱԶ 2107» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ։





Facebook
Tweet This
Email This Post
