Աֆղանստանում 2 գյուղ թաղվել է ձյան տակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2012 17:06

Նուրիստան գավառում, որը գտնվում է Աֆղանստանի արևելյան հատվածում, մոտ 45 մարդ զոհվել է ձյան հոսքից:

Նահանգապետի տեղակալ  Մուհամեդ Նաբի Ահմադին հայտնել է, որ երեկոյան ձյան հոսք է եղել Փուշալ ու Կարո բնակավայրերի վրա` թաղելով 15 տուն: Նախնական տվյալներով 45 մարդ է զոհվել: Նրանց դիակները փորձում են  դուրս բերել, սակայն ձնառատ քամին, որն արդեն 3 օր է, ինչ չի դադարում,  խանգարում է այդ աշխատանքներին: Երեք օրում այստեղ 70 սմ ձյուն է տեղացել, ինչն էլ ձնահուսինի պատճառ է դարձել:

Մարտի 4-ին էլ հյուսիսային Բադաշխան գավառում ձյունամրրիկը ոչնչացրել է մի ամբողջ գյուղ: Դուրս է բերվել 50 զոհի դիակ: 7-ը հրաշքով  փրկվել են: 150-ն էլ համարվում են անհետ կորած, սակայն հավանական է, որ նրանք էլ մահացած լինեն:

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply