Եղանակն առաջիկա 5 օրերին. սպասվում են տեղումներ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 12, 2012 17:01

Մարտի 13-ին, 14-ին առավելապես արևմտյան շրջաններում, 15-ին, 16-ին հանրապետության ողջ տարածքում, 17-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 16-ին ամենուրեք ձյուն: Քամին հարավ-արևմտյան 5-10մ/վրկ, 15-17-ին առանձին վայրերում ուժգնացում 20-25մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 13-14-ին կբարձրանա 10-12, 15-ի ցերեկը, 16-17-ին աստիճանաբար կնվազի ընդհանուր առմամբ 11-13 աստիճանով:

Երևանում`

Մարտի 13-ին 14-ին, 17-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 15-ին, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 16-ին ` ձյուն: 15-17-ին հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ:

Երևան քաղաքի մարտի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
Օդի առավելագույն ջերմաստիճան 19.00C (2009թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -12.00C (1887թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 4.80C

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply