Լատվիական կայքը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է որպես միասնական տարածք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2012 17:01

Լատվիայի լեռնագնացների և արշավորդների ասոցիացիայի պաշտոնական կայքը Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է որպես միասնական տարածք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, լատվիական կայքը պատմում է նաև լատվիացի լեռնագնացների՝ 2011 թվականի աշնանը ԼՂ կատարած լեռնագնացության մասին:

Այս կապակցությամբ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կրկին ընկել է ցայտնոտի մեջ: Լատվիայում Ադրբեջանի դեսպանատանը հանձնարարվել է ուսումնասիրել հարցը: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությամբ, ամենայն հավանականությամբ, ԼՂ այցելած լատվիացի լեռնագնացները կընդգրկվեն Ադրբեջանի «սև ցուցակում», որտեղ ներառվում են միջազգային այն քաղաքական և հասարակական գործիչները, ովքեր այցելում են Արցախ:

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply