«Հայպետհիդրոմետ». Առատ ձյունը Հայաստանում կդադարի մարտի 12-ի երեկոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 12, 2012 14:53

Հայաստանն այս պահին գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, հանրապետության տարածքի մեծ մասում ձյուն է տեղում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով, ձյունը տեղալու է մինչեւ երեկո, ժամանակ առ ժամանակ թուլացման միտումներ դրսեւորելով: Երեկոյան ցիկլոնի ազդեցությունը կթուլանա: Մարտի 13-ին եւ 14-ին տեղումների հավանականություն կա Հայաստանի արեւմտյան հատվածում, մասնավորապես Շիրակի եւ Արագածոտնի մարզերում, Կոտայքի մարզի որոշ շրջաններում եւ լեռնային շրջաններում:

Երեւանում մարտի 13-ին եւ 14-ին զգալի տեղումներ չեն սպասվում: Մարտի 13-ին եւ 14-ին ջերմաստիճանը Հայաստանի տարածքում կբարձրանա 10-12 աստիճանով:

Դիտվել է 2249 անգամ:
Print Friendly

Leave a Reply