Հայաստանում գտել են ճաղատությունը վերացնող լոսյոնը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 12, 2012 14:48

Մազաթափության դեմ հայաստանյան «Գառնի» լոսյոնով հետաքրքրված են նաեւ Եվրոպական մի շարք երկրներում: Այս մասին NEWS.am-թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց լոսյոնն արտադրող «ԱրմենՖարմ» ընկերության հիմնադիր Ղուկաս Ուլիխանյանը՝ ավելացնելով, որ լոսյոնն արդեն արտահանվում է Ղրղզստան, լոսյոնը սերտիֆիկացվել է Ռուսաստանում, Բելառուսում,Ղազախստանում եւ Ուկրաինայում: Բանակցություններ են վարվում ԱՊՀ մի քանի երկրների հետ:

«Մազաթափությամբ տառապում է աշխարհի տղամարդկանց 65 տոկոսը, իսկ կանայք 40-ից հետո են սկսում այս խնդրին առընչվել: Բնականաբար բոլորին հուզում է մազերի խնամքը, սակայն առաջարկվող միջոցները հիմնականում քիմիական են եւ քիչ արդյունավետ: Գառնի լոսյոնը պատրաստված է հնագույն եւ եզակի բաղադրատոմսի հիման վրա, Հայաստանի էկոլոգիապես մաքուր տարածքի դեղաբույսերի` եղինջի, գիհու, գայլուկի, կռատուկի, օշինդրի եւ կատվալեզվի թուրմերից»,- ասաց նա:

Ըստ Ուլիխանյանի՝ մազաթափության լոսյոնի հետազոտություններից մինչեւ պատրաստի միջոց ստանալը տեւել է մոտ հինգ տարի:

«Այս տարիների ընթացքում լոսյոնը փորձել են հարյուրավոր կամավորներ: Նշված բույսերի բուժիչ հատկությունները հայտնի էին հայկական ավանդական բժշկությանը: Դրանք տարբեր նպատակներով խորհուրդ են տվել օգտագործել բժշկության հայազգի հայրերը: Սակայն մենք փորձել ենք գտնել այս բույսերի` մազերի առողջացման համար ամենաարդյունավետ համադրությունը, եւ անկեղծ ասած, արդյունքը գերազանցվել է մեր բոլոր սպասելիքները: Լոսյոնն օգտագործելու 15 օրվա ընթացքում արդյունք ակնհայտ է դառնում»,- նշեց Ուլիխանյանը՝ ավելացնելով, որ լոսյոնի անունը Գառնի է ընտրվել, որովհետեւ բաղադրատոմսի ակունքները գալիս են հենց Գառնիից:

Ըստ նրա՝ անդրոգեն (տղամարդկային) տիպի մազաթափութունը տղամարդկանց մազաթափության 95 տոկոսն է կազմում եւ ունի հորմոնալ բնույթ: Օրգանիզմում առկա տեստոստերոն հորմոնը 5 ալֆա ռեդուկտազա ֆերմենտի ազդեցության ներքո փոխակերպվում է դեհիդրոտեստոստերոնի, որը թունավորում է մազերի արմատները, խանգարվում է սնուցումը եւ մազերը թափվում են: Բույսերից ստացված լոսյոնը օգտագործելիս՝ տեղի է ունենում 5 ալֆա ռեդուկտազայի տեղային արգելափակում եւ դեհիդրոտեստոստերոն չի առաջանում:

«Մեր սպասելիքներն գերազանցվեցին փաստով, որ լոսյոնը վերականգնում է նաեւ մազերը ճաղատության ժամանակ: Այսինքն՝ մարդկանց մոտ սկսում է կրկին մազեր աճել, եթե իհարկե մազարմատի սոխուկը մահացած չէ: Վերջերս մի գիտաժողովի էինք մասնակցում, որտեղ պետք է ներկայացվեր Գառնի լոսյոնը: Մեր կողմից լոսյոնը ներկայացնելու հերթ չհասավ: Տվյալ կլինիկայի դոցենտներից մեկը ներկաների ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ինքն այլեւս ճաղատ չէ` շնորհիվ Գառնի լոսյոնի»,- ասաց նա:

Ուլիխանյանն ընդգծեց, որ բուսական լոսյոնը կախվածություն չի առաջացնում, ինչպես նրա քիմիական անալոգները:

Լոսյոնը փաթեթավորվում է GMP միջազգային ստանդարտին համապատասխանող դեղամիջոցներ արտադրող գործարանում, ինչը հնարավորություն է տալիս դուրս գալ նաեւ եվրոպական եւ ԱՄՆ-ի շուկաներ:

Դիտվել է 1876 անգամ:
Print Friendly

Leave a Reply