Ձյան պատճառով Արագածոտնում հացահատիկի բերքը վնասվել է 70%-ով

Օրվա լուր | | October 2, 2009 12:34

aragatzotn_armՍեպտեմբերի վերջին Արագածոտնի մարզի լեռնային եւ բարձրլեռնային բնակավայրերում տեղացած առաջին ձյունը 15-17 սմ. շերտով ծածկել է մշակաբույսերն ու ցանքատարածությունները:

Ցրտահարություն թեպետ չի արձանագրվել, սակայն դժվարին կացության մեջ են հայտնվել հացահատիկի մշակությամբ զբաղվող Արագածի տարածաշրջանի գրեթե բոլոր` 22 համայնքները:

Լինելով բարձր լեռնային բնակավայր` այստեղ հացահատիկի բերքահավաքը ավելի ուշ է կատարվում: Սակայն, այս տարվա անձրեւառատ եղանակը եւ վերջին ձյունը խանգարեցին հունձքին: Շուրջ 2073 հա դեռեւս մնացել է առանց բերքահավաքի, քանի որ հացահատիկահավաք մեքենան դաշտերում չի կարող աշխատել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարզային հանձնաժողովը ուսումնասիրել է իրավիճակը եւ արձանագրել, որ այս համայնքներում տուժել է հացահատիկի ընդհանուր բերքի շուրջ 70 %-ը, եւ տնտեսությունները կրել են մոտ 290 մլն. դրամի վնաս:

Մարզում այս տարի ընդհանուր առմամբ 23. 342 հա հացահատիկ է մշակվում, որից 21.269-ում արդեն ավարտվել է բերքահավաքը: Միաժամանակ ընթանում է աշնանացանը: Արդեն 4.500 հա աշնանացանն իրականացվել է, որից 1.410-ը` Արագածի տարածաշրջանում:

Դիտվել է 1011 անգամ:
Print Friendly

Leave a Reply