Մեկնարկել է «ԵՍ ԳԻՏԵՄ» հանրային իրազեկման արշավի երկրորդ փուլը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 12, 2012 13:33

Մեկնարկել է ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ իրականացվող «ԵՍ ԳԻՏԵՄ» հանրային իրազեկման արշավի երկրորդ փուլը: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը նշել է, որ այն կոչված է ներկայացնելու հանրությանը ՀՀ կառավարության կողմից վեջին 5 տարիների ընթացքում իրականացրած փաստացի ծավալուն աշխատանքները՝ ուղղված ՀՀ քաղաքացիների բարեկեցության բարելավմանը։

Մարտի 1-ին ավարտվել է «ԵՍ ԳԻՏԵՄ» հանրային իրազեկման արշավի առաջին փուլը, որը մշակվել և իրականացվել է «Ամերիա» խորհրդատվական ընկերության կողմից՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։ «Նախաձեռնությունը, որը նպատակ ուներ ՀՀ քաղաքացիներին իրազեկել կառավարության կողմից 2007-2012թթ. ընթացքում հանրային կառավարման ոլորտում իրականացված ավելի քան 25 բարեփոխման մասին և ներգրավել հասարակությանը պետական և ինստիտուցիոնալ բարեփոխումները ճիշտ և որակով իրականացնելու գործընթացում, լայն արձագանք գտավ հանրության շրջանում։ Այդ են վկայում բազմաթիվ հեռախոսազանգերն ու սոցիալական ցանցերի օգտատերերի դրական արձագանքները»,- ասաց Դավիթ Սարգսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարության թեժ գծի 010 527 000 հեռախոսահամարով գրանցվել է 11. 698 զանգ թե´ Երևան քաղաքից, և թե´ հանրապետության տարբեր մարզերից: Facebook սոցիալական ցանցում ավելի քան 4000 մարդ հավանության է արժանացրել արշավի էջն ու բովանդակությունը, իսկ օրական միջին հաշվով ավելի քան 1000 մարդ ներգրավված է եղել արշավի վերաբերյալ ակտիվ քննարկումների մեջ: «ԵՍ ԳԻՏԵՄ»-ի պաշտոնական վեբ կայքն այս ընթացքում ունեցել է 40 հազար այցելու: Զանգերի մեծ մասը վերաբերվել են անշարժ գույքի գրանցման, վարորդական իրավունքի ձեռք բերման և ավտոմեքենաների տեխզննմանն ոլորտներում իրականացված բարեփոխումներին:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հավաստմամաբ շուրջ 11.000 զանգերից ընդամենը 33-ը եղել են բողոքներ, իսկ մնացածը տեղեկատվություն ստանալու հարցում:

Նա նաև նշել է, որ ՀՀ կառավարության գործունեության արդյունքներին կարելի է ծանոթանալ նաև report.gov.am կայքի միջոցով, որտեղ համայնք առ համայնք ներկայացված են կատարված աշխատանքներն ու իրականացված ներդրումները: Սա, Սարգսյանի խոսքով, ապահովում է նաև կառավարության գործունեության թափանցիկությունը և նրա նկատմամբ վերահսկողության իրականացումը:

«Հանրության նմանօրինակ ներգրավվածությունը «ԵՍ ԳԻՏԵՄ» արշավում և ակտիվ դիրքորոշումն ու հետաքրքրվածությունը վկայում են, որ ՀՀ Կառավարության կողմից իրականացված բարեփոխումներն առավել արդյունավետ կկիրառվեն և հասարակությունը կդառնա ակտիվ մասնակիցն ու աջակիցը հետայսու կատարվելիք բարեփոխումներին»,- նշել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը:

Տիգրան Ջրբաշյանը տեղեկացրեց որ երկրորդ փուլում ընդգրկվել են ավել շատ ոլորտներ ինչպիսիք են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ջրամատակարարումը, տրասնպորտային ենթակառուցվածքները, էներգետիկ համակարգը, ՏՏ ոլորտը, Օդային հաղորդակցությունը Սոցիալական պաշտպանությունը և այլ ոլորտներ:

Դիտվել է 1986 անգամ:
Print Friendly

Leave a Reply