Անդրանիկ Հակոբյանը եզրափակչում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 12, 2012 12:51

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի  ներկայացուցիչ, 75 կգ քաշային, աշխարհի նախկին փոխչեմպիոն և աշխարհի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանը, կիսաեզրափակիչ մրցամարտում 20:8 հաշվով հաղթելով Էստոնիայի ներկայացուցիչ Դենիս Կորմիլինին, դուրս Է եկել եզրափակիչ:

Կիսաեզրափակչում 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը 6:7 հաշվով զիջել Է բուլղարացի Ալեքսանդր Ալեքսանդրովին, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը՝ 12:13 հաշվով՝ պորտուգալացի Պեդրու Մաթուշին, 56 կգ քաշային Արամ Ավագյանը 11:15 հաշվով ՝ ռուս Ալեքսանդր Ավերինին, 64 կգ քաշային Արա Փուլուզյանը 8:9 հաշվով՝ մարոկանցի Աբդելհալկ Այաթաքնին, իսկ 69 կգ քաշային Հրայր Մաթևոսյանը 10:16 հաշվով՝ ռուսաստանցի Ալեքսանդր Բեսպուտինին: Մերոնք բոլորն էլ արժանացել են բրոնզե մեդալների:

ՀՀ բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն Է Կարեն Աղամալյանը:

Հայաստանի բռնցքամարտիկները  նախապատրաստվում են ապրիլի 13-22-ը Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կայանալիք 2012 թվականի օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշարին: Առայժմ հայ բռնցքամարտիկներից օլիմպիական ուղեգիր նվաճել Է միայն 75կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը:

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply