Էլինա Դանիելյանը 11-րդ տեղում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 12, 2012 12:46

Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում Հայաստանի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը  սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի Է խաղացել Հոան Տան Տրանի հետ և այժմ 6 միավորով զբաղեցնում Է 11-րդ տեղը:

Գրոսմայստեր Մարիա Կուրսովան սպիտակներով հաղթել Է Մարտա Միչնային և 5,5 միավորով  զբաղեցնում Է 27-րդ տեղը, գրոսմայստեր  Լիլիթ Մկրտչյանը սևերով  զիջել Է  Սալոմե Մելիային և 5 միավորով  զբաղեցնում Է 36-րդ տեղը, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը սևերով հաղթել Է Ելենա Չերեդնիչենկոյին և 4,5 միավորով զբաղեցնում Է 57-րդ հորիզոնականը:

Միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը սևերով զիջել Է Նեզիյե Մենզիին և 3 միավորով 91-րդ տեղում Է: Խաղում է 103 մասնակից:

Մրցաշարի առաջատարն Է Աննա Մուզիչիկը, որը վաստակել Է 7,5 միավոր, Վալենտինա Գունինան եւ Վիկտորիա Չմիլիտեն ունեն 7-ական միավոր:

Դիտվել է 657 անգամ:
Print Friendly

Leave a Reply