Տիգրան Ղարամյանը հաղթողին զիջեց լրացուցիչ ցուցանիշով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 12, 2012 12:36

Ֆրանսիայի Կափել լա Գրանդե քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում  Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը  9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրոսմայստերներ Պենտալա Հարիկրիշնայի, Փարիմարյան Նեգիի (երկուսն էլ` Հնդկաստան), Թոռնիկե Շանիկիձեի (Վրաստան) , Մարտին Կրավցիվի (Ուկրաինա) հետ բաժանեց 1-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Ղարամյանը զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը: Առաջին մրցանակը շնորհվեց Հարիկրիշնային:

Տիգրան Պետրոսյանը հաղթողներից ետ մնաց միայն կես միավորով եւ գրավեց 6-րդ տեղը: Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նույն արդյունքով 15-րդն էր:

Զավեն Անդրիասյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա), Գևորգ Հարությունյանը վաստակեցին 6-ական միավոր:

Դիտվել է 665 անգամ:
Print Friendly

Leave a Reply