Օբամայի ներողությունից հետո Քարզայը հայտարարեց, որ խաղաղ բնակիչների սպանդը ներում չունի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2012 12:26

Աֆղանստանի ղեկավար Համիդ Քարզայը ԱՄՆ-ի ՌՈՒ սերժանտի հաշվեհարդարը Կանդահար գավառի խաղաղ բնակիչների նկատմամբ անվանել է «աններելի արյունոտ սպանություն»: Նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ամերիկյան զինվորականի 16 զոհերի  թվում են  ինը երեխա և երեք կին: Բացի այդ,  մի քանի հոգի վիրավոր է :

«Աֆղանստանի  կառավարությունը,- Համիդ Քարզայի խոսքերը մեջ է բերում ИТАР-ТАСС , — բազմիցս խիստ մեղադրել է այն գործողությունները, որոնք ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ խաղաղ բնակիչների զոհվելու պատճառ են դառնում: Սակայն ԱՄՆ զորքերի` աֆղանցիների սառնասիրտ սպանությունը ներում չունի»:

Շաբաթ գիշեր լույս կիրակի ԱՄՆ ՌՈՒ սերժանտը դուրս գալով իր զինվորական զորամասից, հերթով մտել է երեք բնակելի տուն և գնդակահարել այնտեղ գտնվող մարդկանց:
Ականատեսները, հաջորդ օրը գալով դեպքի վայր, սարսափելի տեսարանի ականատես են դարձել` անմեղ զոհերի արյունլվա և այրված մարմիններ:

Ինչպես հաղորդել են Աֆղանստանի անվտանգությանը սատարող Միջազգային Հրամանատարական ուժերում, անմիջապես դեպքից հետո հանցագործին ձերբակալել և հարցաքննել են : Քննիչներին առայժմ չի հաջողվել իմանալ հանցագործության դրդապատճառները: Սակայն կասկած չկա, որ ԱՄՆ-ում նրան տրիբունալ է սպասվում:

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, իմանալով կատարվածի մասին, պահանջել է ԱՄՆ-ից բացատրություն, որին հաջորդել են  զանգեր Վաշինգտոնից:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Քեյտլին Հեյդենի հաղորդման համաձայն,  իր օգնականների հետ արտակարգ խորհրդակցությունից  անմիջապես հետո Բարաք Օբաման զանգահարել է Քարզային և ցավակցել Աֆղանստանի ժողովրդին, նա խոստացել է, որ կկատարվի մանրակրկիտ ուսումնասիրություն: Ավելի ուշ իր ցավակցությունն է հայտնել Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան:

Կանդահարի դեպքը, անտարակույս, պատճառ կդառնա, որ ավելի սրվեն Աֆղանստանի կառավարության և ԱՄՆ-ի ադմինիստրացիայի առանց այդ էլ լարված հարաբերությունները:

Այսօր տարածած հայտարարության մեջ «Թալիբան» շարժումը արդեն սպառնացել է«դաժանորեն վրեժխնդիր լինել ամերիկյան զավթիչներից » Կանդահարի խաղաղ բնակիչների հաշվեհարդարի համար: Իր հերթին Քաբուլում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության աշխատակիցները վտանգի մասին նախազգուշացրել են ԱՄՆ-ի քաղաքացիներին : Դիվանագետների կարծիքով , չի կարելի բացառել, որ աֆղանական ծայրահեղականները ամերիկացիների նկատմամբ պատասխան գործողություններ կկիրառեն:

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply